23.09.2019
«Տնա-Շին Աշոտ» ՍՊԸ Արմավիրի մարզի Հոկտեմբերյանի ավազակոպճագլաքարային խառնուրդի հանքավայրի վերաբերյալ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, սահմանված կարգով 2019թ. հոկտեմբերի 2-ին, ժամը 12:00-ին Արմավիրի մարզի Տանձուտիի համայնքապետարանի շենքում տեղի կունենան «Տնա-Շին Աշոտ» ՍՊԸ կողմից ներկայացված Արմավիրի մարզի Հոկտեմբերյանի ավազակոպճագլաքարային խառնուրդի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ /4-րդ քննարկում/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011/22-02-17: