ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.02.2014
Ս.թ. փետրվարի 7-ին տեղի կունենան ՀՀ Կոտայքի մարզի Քաղսիի բազալտի հանքավայրի շահագործման աշխատանքային նախագիծի վերաբերյալ հասարակական լսումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 8 հոդվածով սահմանված կարգով 2014 թվականի փետրվարի 7-ին ժամը 12.00-ին ՀՀ Կոտայքի մարզի Քաղսիի գյուղապետարանում տեղի կունենան <<Արսթոուն>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Քաղսիի բազալտի հանքավայրի շահագործման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հասարակական լսումներ:

Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում, ք. Երևան Կոմիտաս 29, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում, Քաղսիի գյուղապետարանում , հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, 099-99-63-00: