16.09.2019
«Արարատցեմենտ» ՓԲԸ կողմից ներկայացված Կապան քաղաքում նախատեսվող թիվ 2 ցեմենտի աղացման արտադրամասի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2019թ. սեպտեմբերի 24-ին, ժամը 14:00-ին Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենան «Արարատցեմենտ» ՓԲԸ կողմից ներկայացված Կապան քաղաքում նախատեսվող թիվ 2 ցեմենտի աղացման արտադրամասի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ /4-րդ քննարկում/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011-22-02-17: