ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.02.2014
Ս.թ. փետրվարի 11-ին տեղի կունենան Ջերմուկ քաղաքի մաքրման կայանի նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 8 հոդվածով սահմանված կարգով 2014 թվականի փետրվարի 11-ին ժամը 11.30-ին ՀՀ Վայոց Ձորի մարզի Ջերմուկի քաղաքապետարանում տեղի կունենան <<ՋԻՆՋ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Ջերմուկ քաղաքի մաքրման կայանի նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հասարակական լսումներ:

Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում, ք. Երևան Կոմիտաս 29, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում, Ջերմուկի քաղաքապետարանում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, 24-60-23, 29-76-29: