ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04.09.2019
<<ԼՊԳ Էներջի>> ԲԲԸ Այնթապ համայնքի վարչական տարածքում Երևան-Մեղրի մայրուղի 12 հասցեում նախատեսվող հեղուկ գազի, հեղուկ վառելիքի լիցքավորման կայանի վերաբերյալ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2019թ. սեպտեմբերի 17-ին, ժամը 12:00-ին Արարատի մարզի Այնթապի համայնքապետարանի շենքում տեղի կունենան <<ԼՊԳ Էներջի>> ԲԲԸ կողմից ներկայացված Այնթապ համայնքի վարչական տարածքում Երևան-Մեղրի մայրուղի 12 հասցեում նախատեսվող հեղուկ գազի, հեղուկ վառելիքի լիցքավորման կայանի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի հանրային քննարկումներ (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում www.mnp.am, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011/22-02-17: