ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
29.08.2019
<<Գեոմայնինգ>> ՍՊԸ-ի Գեղարքունիքի մարզի Վարդենիսի բազմամաետաղների հանքերևակման սահմաններում 2019-2021թթ երկրաբանական ուսումնասիրության վերաբերյալ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2019թ. սեպտեմբերի 12-ին ժամը 12:00-ին Գեղարքունիքի մարզի Ծովինարի համայնքապետարանի շենքում, նույն օրը ժամը 16:00-ին Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Վարդահովիտ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենան <<Գեոմայնինգ>> ՍՊԸ-ի Գեղարքունիքի մարզի Վարդենիսի բազմամաետաղների հանքերևակման սահմաններում 2019-2021թթ երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ հանրային քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ք. Երևան Բուզանդի 1/3 հասցեում, շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am,  հեռ. 011220217: