29.08.2019
<<Սմարթ Տեխնոլոջիս Սիստեմս>> ԲԸ ՀՄ-ի <<Նրբամանրացված և գերմաքուր սիլիցիումի օքսիդի և կալցիտների /կրաքարի և կավճի/ արտադրության>> վերաբերյալ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, սահմանված կարգով 2019թ. սեպտեմբերի 13-ին ժամը 12:00-ին Երևան ք. Արին-Բերդ փողոցի, 3 նրբ. շ. 15 հասցեում տեղի կունենան <<Սմարթ Տեխնոլոջիս Սիստեմս>> ԲԸ ՀՄ-ի կողմից ներկայացված <<Նրբամանրացված և գերմաքուր սիլիցիումի օքսիդի և կալցիտների /կրաքարի և կավճի/ արտադրության>> շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում www.mnp.am, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011/22-02-17