ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
29.08.2019
<<Իռեն-Մես>> ՍՊԸ <<Կոտայքի մարզի Արզաքանի ածխաթթվային հանքային ջրի արդյունահանման թիվ 14/76 հորատանցքի>> վերաբերյալ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, սահմանված կարգով 2019թ. սեպտեմբերի 11-ին, ժամը 12:00-ին Կոտայքի մարզի Չարենցավանի համայնքի Արզական բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենան <<Իռեն-Մես>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված <<Կոտայքի մարզի Արզաքանի ածխաթթվային հանքային ջրի արդյունահանման թիվ 14/76 հորատանցքի>> շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ /4-րդ քննարկում/: 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում www.mnp.am, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011/22-02-17: