ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.01.2014
Ս.թ. հունվարի 23-ին տեղի կունենան Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծական զարգացման ծրագրի վերաբերյալ հասարակական լսումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 8 հոդվածով սահմանված կարգով 2014 թվականի հունվարի 23-ին ժամը 12.00-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նաիրյան 178 հասցեում (ՀՀ ԲՆ <<Սևան>> ազգային պարկ ՊՈԱԿ-ի շենք) տեղի կունենան <<Հայկական բերքի առաջմղման կենտրոն>> ՓԲԸ-ի կողմից ներկայացված Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծական զարգացման ծրագրի վերաբերյալ հասարակական լսումներ:

Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում, ք. Երևան Կոմիտաս 29, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, 055-99-99-78: