ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.08.2019
<<Էյ Թի Էմ Էս Սոլյուշնս>> ՍՊԸ Գորիսի գլխամասային գրասենյակի և Տաթև ՀԷԿ-ի տարածքներում վտանգավոր թափոնների պահեստավորման տարածքների կազմակերպման վերաբերյալ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2019թ. սեպտեմբերի 4-ին ժամը 15:00-ին Գորիսի քաղաքապետարանում տեղի կունենան  <<Էյ Թի Էմ Էս Սոլյուշնս>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված <<Քոնտուր Գլոբալ Հիդրո Կասկադ>> ՓԲԸ-ի Գորիսի գլխամասային գրասենյակի և Տաթև ՀԷԿ-ի տարածքներում վտանգավոր թափոնների պահեստավորման տարածքների կազմակերպման>> շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունների վերաբերյալ հանրային քննարկումներ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011-22-02-17: