21.08.2019
«Արմենիա Վայն Գործարան» ՍՊԸ գրասենյակային շինության և հանգստի կենտրոնի կառուցման վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման սահմանված կարգով, 2019թ. սեպտեմբերի 4-ին, ժամը 11:00-ին Երևան քաղաքի Հակոբ Հակոբյան փողոց 3 հասցեում տեղի կունենա «Արմենիա Վայն Գործարան» ՍՊԸ կողմից նախատեսվող գրասենյակային շինության և հանգստի կենտրոնի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011-22-02-17