ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.11.2013
Ս.թ. դեկտեմբերի 6-ին տեղի կունենան <<Կոշ>> ՓՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ հասարակական լսումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 8 հոդվածով սահմանված կարգով 2013 թվականի դեկտեմբերի 6-ին ժամը 12.00-ին ՀՀ Արագածոտնի մարզի Կոշի գյուղապետարանում, տեղի կունենան <<ԷՅ ՔԵՅ ԷՅ ՋԻ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված <<Կոշ>> ՓՀԷԿ-ի կառուցմաննախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հասարակական լսումներ:

Տեղեկատվության և նախագծային փաստաթղթերին ծանոթանալու համար դիմել  ք. Երևան, Կոմիտասի 29, Կոշի գյուղապետարան, /հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, 54-01-20/: