20.11.2013
Ս.թ. նոյեմբերի 26-ին տեղի կունենան Սևան քաղաքի ջրամատակարարման բարելավման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հասարակական լսումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 8 հոդվածով սահմանված կարգով 2013 թվականի նոյեմբերի 26-ին ժամը 11.00-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքապետարանում, տեղի կունենան <<Ջինջ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Սևան քաղաքի ջրամատակարարման բարելավման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հասարակական լսումներ:
Տեղեկատվության և նախագծային փաստաթղթերին ծանոթանալու համար դիմել ք. Երևան, Կոմիտասի 29 /հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68 / և Սևանի քաղաքապետարանում հեռ. 24-60-23/ հասցեներով: