ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.08.2019
<<Պեգա>> ՍՊԸ Լոռու մարզի Բորբորթի դիաբազային պորֆիրիտների հանքավայրի Աղվեսաքար տեղամասի ընդլայնման աշխատանքների վերաբերյալ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2019թ. օգոստոսի 16-ին ժամը 12:00-ին Լոռու մարզի Թումանյան համայնքի Մարց բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենան <<Պեգա>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Լոռու մարզի Բորբորթի դիաբազային պորֆիրիտների հանքավայրի Աղվեսաքար տեղամասի ընդլայնման աշխատանքների նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ հանրային քննարկում): 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011-22-02-17: