ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13.11.2013
Ս.թ. նոյեմբերի 19-ին տեղի կունենան Երևանի Ծովակալ Իսակովի պողոտան Արշակունյաց փողոցին միացնող ավտոմայրուղու նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հասարակական լսումներ

     <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 8 հոդվածով սահմանված կարգով 2013 թվականի նոյեմբերի 19-ին ժամը 12.00-ին ք. Երևան, Փ. Բյուզանդի N1/3 հասցեում /3-րդ հարկ, <<Երևաննախագիծ>> ՓԲԸ-ում/ տեղի կունենա Երևանի Ծովակալ Իսակովի պողոտան Արշակունյաց փողոցին միացնող ավտոմայրուղու նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հասարակական լսումներ:

     Տեղեկատվության և նախագծային փաստաթղթերին ծանոթանալու համար դիմել ք. Երևան, Կոմիտասի N29 /հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68 / և Փ. Բյուզանդի N 1/3/ հեռ. 56-27-11, 58-01-85/ հասցեներով: