ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.08.2019
<<Էյջ Ընդ Էռ Ֆելզիտ>> ՍՊԸ <<Ծաթեր-Կաչագանի ֆելզիտային տուֆերի հանքավայրից օգտակար հանածոների արդյունահանման>> վերաբերյալ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2019թ. օգոստոսի 20-ին ժամը 11:00-ին Լոռու մարզի Օձուն համանքի Արևածագ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենան <<Էյջ Ընդ Էռ Ֆելզիտ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված <<Ծաթեր-Կաչագանի ֆելզիտային տուֆերի հանքավայրից օգտակար հանածոների արդյունահանման>> շրջակա միջավայրի վրա ազդեցության /ՇՄԱԳ/ հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011-22-02-17: