<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 8 հոդվածով սահմանված կարգով ս.թ. նոյեմբերի 22-ին, ժամը 13.00-ին ՀՀ Շիրակի մարզի Բավրայի, նոյեմբերի 26-ին, ժամը 14.00-ին ՀՀ Տավուշի մարզի Բագրատաշենի և դեկտեմբերի 3-ին ժամը 13.00-ին ՀՀ Լոռու մարզի Ձորամուտի գյուղապետարաններում տեղի կունենան ՍԱԴԵ ԲԸ հայաստանյան մասնաճյուղի կողմից ՀՀ բնապահպանության նախարարություն` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացված ՀՀ պետական սահմանի համապատասխանաբար Բավրայի, Բագրատաշենի և Գոգավանի սահմանային անցակետերի արդիականացման նախագծերի շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հասարակական լսումներ:
Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ <<Բնապահպանական փորձաքննություն>> ՊՈԱԿ-ում, ք. Երևան Կոմիտաս 29, Ազատության պող. 24 հասցեում, հեռ. 22 -02-18, 22-14-85, 22-15-68, 20-27-51, 091-00-20-11: