ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
31.07.2019
<<Հայքար>> ԱԿ <<Սարատովկայի բազալտների հանքավայրի արդյունահանման>> վերաբերյալ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, խնդրում եմ Ձեր իրավասությունների շրջանակներում 2019թ. օգոստոսի 13-ին ժամը 12:00-ին Լոռու մարզի Տաշիրի համանքապետարանում կազմակերպել և իրականացնել <<Հայքար>> ԱԿ-ի կողմից ներկայացված <<Սարատովկայի բազալտների հանքավայրի արդյունահանման>> շրջակա միջավայրի վրա ազդեցության /ՇՄԱԳ/ հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011-22-02-17: