31.07.2019
«Էկոլոգիա Վ.Կ.Հ» ՍՊԸ <<Թափոնների ոչնչացման համալիր վերազինում>> վերաբերյալ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, Ձեր լիազորությունների շրջանակներում խնդրում եմ 2019թ. օգոստոսի 12-ին ժամը 11:00-ին Էջմիածին քաղաքի Մարգարայի 4/1 հասցեում կազմակերպել և իրականացնել <<Էկոլոգիա Վ.Կ.Հ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված <<Թափոնների ոչնչացման համալիր վերազինում>> նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման /ՇՄԱԳ/ հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ:/4-րդ փուլ/։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011-22-02-17: