ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
31.07.2019
«ՄԼ Մայնինգ» ՍՊԸ Կարմիրսարի մերգելների հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման վերաբերյալ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, Ձեր լիազորությունների շրջանակներում խնդրում եմ 2019թ. օգոստոսի 12-ին ժամը 12:00-ին Արարատի մարզի Այգեզարդի համայնքապետարանի շենքում կազմակերպել և իրականացնել <<ՄԼ Մայնինգ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արարատի մարզի Կարմիրսարի մերգելների հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ քննարկում/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011-22-02-17: