ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
31.07.2019
«Յուքոմ» ՍՊԸ Շվանիձոր բնակավայրում նախատեսվող բջջային կայանի էլեկտրամատակարարման և մանրաթելային մալուխի անցկացման վերաբերյալ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, Ձեր լիազորությունների շրջանակներում խնդրում եմ 2019թ. օգոստոսի 13-ին ժամը 15:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի խոշորացված համայնքում, համայնքապետարանի շենքում կազմակերպել և իրականացնել «Յուքոմ» ՍՊԸ կողմից Շվանիձոր բնակավայրում նախատեսվող բջջային կայանի էլեկտրամատակարարման և մանրաթելային մալուխի անցկացման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումները (2-րդ փուլ): 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011-22-02-17: