31.07.2019
<<Ջերմաստղեր>> ՍՊԸ Բանեցված անվադողերի վերամշակման արտադրամասի վերաբերյալ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, սահմանված կարգով 2019թ. օգոստոսի 9-ին ժամը 12:00-ին Երևան քաղաքի Արին-Բերդի փող. 14/11 հասցեում տեղի կունենան <<Ջերմաստղեր>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Բանեցված անվադողերի վերամշակման արտադրամասի շահագործման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011-22-02-17: