ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
11.11.2013
Ս.թ նոյեմբերի 15-ին տեղի կունենան Երևանի Սաֆարյան 14 հասցեում նախատեսվող առևտրի կենտրոնի շինարարական աշխատանքների նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հասարակական լսումներ

  Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 8 հոդվածով սահմանված կարգով ս.թ. նոյեմբերի 15-ին ժամը 12.00-ին Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի վարչակազմի շեմնքում /ք. Երևան, Նորքի 2-րդ զանգված, Գայի փող. 19/ հասցեում տեղի կունենան քաղաքացի Ա. Պետրոսյանի կողմից ներկայացված Երևանի Սաֆարյան 14 հասցեում նախատեսվող առևտրի կենտրոնի շինարարական աշխատանքների նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հասարակական լսումներ:

  Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ <<Բնապահպանական փորձաքննություն>> ՊՈԱԿ-ում, ք. Երևան Կոմիտաս 29, Նոր Նորքի վարչական շրջանի վարչակազմում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, 094-10-77-10: