ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.11.2013
Ս.թ նոյեմբերի 14-ին տեղի կունենան <<Արփա-3>> ՓՀԷԿ-ի կառուցման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հասարակական լսումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 8 հոդվածով սահմանված կարգով ս.թ. նոյեմբերի 14-ին ժամը 12.00-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկի քաղաքապետարանում տեղի կունենան <<Ջինջ Արփա>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված <<Արփա-3>> ՓՀԷԿ-ի կառուցման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հասարակական լսումներ:

Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ <<Բնապահպանական փորձաքննություն>> ՊՈԱԿ-ում, ք. Երևան Կոմիտաս 29, Ջերմուկի քաղաքապետարանում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, 098-89-70-05: