16.07.2019
«Արմ-Առ» ՍՊԸ Կողբավանի հրաբխային տուֆերի Սևակասարի տեղամասի /6-Ա և 4-Ա բլոկների/ հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների վերաբերյալ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, սահմանված կարգով 2019թ. հուլիսի 30-ին, ժամը 12:00-ին Արմավիրի մարզի Կողբավանի համայնքապետարանի շենքում տեղի կունենան «Արմ-Առ» ՍՊԸ կողմից ներկայացված Արմավիրի մարզի Կողբավանի հրաբխային տուֆերի Սևակասարի տեղամասի /6-Ա և 4-Ա բլոկների/ հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ քննարկում/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011/22-02-17: