ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.07.2019
«Արմփաուեր» ՓԲԸ Երևան քաղաքի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանի շահագործման և շինարարության աշխատանքների վերաբերյալ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, սահմանված կարգով 2019թ. հուլիսի 26-ին ժամը 12:00-ին Երևան քաղաքի Վ. Սարգսյան 10 հասցեում գտնվող «Արմփաուեր» ՓԲԸ-ի գրասենյակում տեղի կունենան «Արմփաուեր» ՓԲԸ-ի կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացված Երևան քաղաքի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանի շահագործման և շինարարության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2 քննարկում/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011-22-02-17: