ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.07.2019
«ՍԱՀԱԿՅԱՆՇԻՆ» ՓԲԸ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Հայկ Հովսեփյան փողոց, հ.31 և հ.31/2 հասցեներում բազմաբնակարան բնակելի շենքերի կառուցման վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, սահմանված կարգով 2019թ. հուլիսի 23-ին ժամը 11:00-ին Երևան քաղաքում, Արարատյան 117/1 հասցեում տեղի կունենա «ՍԱՀԱԿՅԱՆՇԻՆ» ՓԲ ընկերության կողմից Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Հայկ Հովսեփյան փողոց, հ.31 և հ.31/2 հասցեներում բազմաբնակարան բնակելի շենքերի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011-22-02-17: