ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
11.07.2019
«Մեծ Մասրենի» ՍՊԸ Ծաղկաձորի գլխավոր հատակագծի նախագծի հիմնական փուլի շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատման վերաբերյալ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ Օրենքով /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2019թ. հուլիսի 24-ին, ժամը 11:00-ին Կոտայքի մարզի Ծաղկաձորի համայնքապետարանում տեղի կունենան «Մեծ Մասրենի» ՍՊԸ կողմից ներկայացված Ծաղկաձորի գլխավոր հատակագծի նախագծի հիմնական փուլի շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ /4-րդ քննարկում/: 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011-22-02-17: