ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
08.07.2019
«Արաբկիր 2020» ՍՊԸ Արաբկիր վարչական շրջան Ա. Խաչատրյան փող. ¾ 3ԿՋՀ, 1/15 հասցեում կառուցվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, սահմանված կարգով 2019թ. հուլիսի 16-ին ժամը 12:00-ին Երևան քաղաքի, Հ. Հակոբյան 3 հասցեում տեղի կունենա ք. Երևան Արաբկիր վարչական շրջան Ա. Խաչատրյան փող. ¾ 3ԿՋՀ, 1/15 հասցեում կառուցվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011-22-02-17: