03.07.2019
<<Ագարակի պղնձամոլրբդենային կոմբինատ>> ՓԲԸ-ի <<Ագարակի ՊՄԿ-ի վերազինում՝ արտադրողականությունը 3,5մլն.տ/տարից հասցնելով մինչև 4,5մլն.տ/տարի>> վերաբերյալ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2019թ. հուլիսի 18-ին ժամը 11:00-ին Ագարակ քաղաքի երաժշտական դպրոցում տեղի կունենան <<Ագարակի պղնձամոլրբդենային կոմբինատ>> ՓԲԸ-ի կողմից ներկայացված Սյունիք մարզի <<Ագարակի ՊՄԿ-ի վերազինում՝ արտադրողականությունը 3,5մլն.տ/տարից հասցնելով մինչև 4,5մլն.տ/տարի>> շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011-22-02-17: