08.10.2013
Ս.թ հոկտեմբերի 15-ին տեղի կունենան Էջմիածին քաղաքում մեկ խորքային հորի հորատման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հասարակական լսումներ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 8 հոդվածով սահմանված կարգով ս.թ. հոկտեմբեր 15-ին ժամը 15.00-ին ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի թիվ 2 երաժշտական դպրոցում տեղի կունենան «Հայկական միրգ» ԲԲԸ-ի կողմից ներկայացված Էջմիածին քաղաքում մեկ խորքային հորի հորատման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հասարակական լսումներ:
Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում, ք. Երևան Կոմիտաս 29, Էջմիածնի քաղաքապետարանում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, 077-61-10-77: