ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
28.06.2019
«Մեր Քարեր» ՍՊԸ Մարտունու բազալտների հանքավայրում «Գեղհովիտ» տեղամասում հանքարդյունահանման աշխատանքների վերաբերյալ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2019թ. հուլիսի 12-ին, ժամը 12:00-ին Գեղարքունիքի մարզի Գեղհովիտի համայնքապետարանում տեղի կունենան <<Մեր Քարեր>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Գեղարքունիքի մարզի Մարտունու բազալտների հանքավայրում «Գեղհովիտ» տեղամասում հանքարդյունահանման աշխատանքների  շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011-22-02-17: