08.10.2013
Ս.թ հոկտեմբերի 15-ին տեղի կունենան Կոշի տուֆի հանքավայրի 2 տեղամասի արդյունահանման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հասարակական լսումներ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 8 հոդվածով սահմանված կարգով ս.թ. հոկտեմբեր 15-ին ժամը 12.00-ին ՀՀ Արագածոտնի մարզի Կոշի գյուղապետարանում տեղի կունենան «Մատիկյան եղբայրներ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Կոշի տուֆի հանքավայրի 2 տեղամասիարդյունահանման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հասարակական լսումներ:
Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում, ք. Երևան Կոմիտաս 29, Կոշի գյուղապետարանում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, 077-70-00-50: