ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.10.2013
Ս.թ հոկտեմբերի 4-ին տեղի կունենան Ջանֆիդայի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի հարավային տեղամասի նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հասարակական լսումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 8 հոդվածով սահմանված կարգով ս.թ. հոկտեմբերի 4-ին ժամը 12.00-ին ՀՀ Արմավիրի մարզի Ջանֆիդայի գյուղապետարանում տեղի կունենան <<Ալտագո>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Ջանֆիդայի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի հարավային տեղամասի  նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հասարակական լսումներ:

Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում, ք. Երևան Կոմիտաս 29, Ջանֆիդայի գյուղապետարանում,ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68,055-40-22-03: