ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
30.09.2013
Ս.թ հոկտեմբերի 8-ին տեղի կունենան Տաշտունի փորձարարական լեռնահարստացման համալիրի նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հասարակական լսումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 8 հոդվածով սահմանված կարգով ս.թ. հոկտեմբերի 8-ին ժամը 16.00-ին ՀՀ Սյունիքի մարզի Տաշտունի գյուղապետարանում տեղի կունենան <<Ատ-Մետալս>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Տաշտունի փորձարարական լեռնահարստացման համալիրի  նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հասարակական լսումներ:

Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում, ք. Երևան Կոմիտաս 29, Տաշտունի գյուղապետարանում,ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68,098-31-40-48: