ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
11.06.2019
«Սիսիանի Շիկ» ՍՊԸ Հացավանի ավազակոպճագլաքարային խառնուրդի հանքավայրի արդյունահանման վերաբերյալ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, սահմանված կարգով 2019թ. հունիսի 25-ին, ժամը 14:00-ին Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանի շենքում տեղի կունենան «Սիսիանի Շիկ» ՍՊԸ կողմից ներկայացված Հացավանի ավազակոպճագլաքարային խառնուրդի հանքավայրից (Սիսիան գետի ձախափնյա մասի ողողահուն) օգտակար հանածոյի արդյունահանման գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ /4-րդ քննարկում/: 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011/22-02-17: