11.06.2019
Լուսագյուղի գլխավոր հատակագծի վերաբերյալ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ Օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված, հայտնում եմ, որ 2019թ. հունիսի 25-ին, ժամը 12-00-ին Արագածոտնի մարզի Լուսագյուղ բնակավայրի դպրոցի դահլիճում տեղի կունենան «Արմենիան Ֆյուչր» բարեգործական հիմնադրամի կողմից ներկայացված՝ «Լուսագյուղ գյուղի զարգացում» ծրագրի շրջանակներում Լուսագյուղի գլխավոր հատակագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան Բուզանդի 1/3 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 011-22-02-17: