ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.09.2013
Ս.թ սեպտեմբերի 27-ին տեղի կունենան Կապան քաղաքի ջրամատակարարման ցանցի կառուցման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հասարակական լսումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 8 հոդվածով սահմանված կարգով ս.թ. սեպտեմբերի 27-ին ժամը 14.00-ին ՀՀ Սյունիքի մարզի Կապանի քաղաքապետարանում տեղի կունենան <<Ջրտուք>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Կապան քաղաքի ջրամատակարարման ցանցի կառուցման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հասարակական լսումներ:

Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում, ք. Երևան Կոմիտաս 29, ՀՀ Սյունիքի մարզի Կապանի քաղաքապետարանում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, 094-43-84-76: