23.05.2019
«Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում Երևանի Կարապենցի անվան թիվ 6 դպրոցի կառուցման նախագծի» վերաբերյալ հանրային քննարկումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, սահմանված կարգով 2019թ. հունիսի 4-ին ժամը 12:00-ին Երևան քաղաքի Կարապենցի անվան թիվ 6 դպրոցի շենքում /Սասունցի Դավիթ/ տեղի կունենան «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում Երևանի Կարապենցի անվան թիվ 6 դպրոցի կառուցման նախագծի» շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան Բուզանդի 1/3 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 011-22-02-17: