24.09.2013
Ս.թ սեպտեմբերի 26-ին տեղի կունենան Շաղափի կրաքարերի հանքավայրի Գայլալոճի տեղամասի նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հասարակական լսումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 8 հոդվածով սահմանված կարգով ս.թ. սեպտեմբերի 26-ին ժամը 12.00-ին ՀՀ Արարատի մարզի Շաղափի գյուղապետարանում տեղի կունենան <<Լիտոկոլ ԱՄԿՈ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Շաղափի կրաքարերի հանքավայրի Գայլալոճի տեղամասի նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հասարակական լսումներ:
Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում, ք. Երևան Կոմիտաս 29, Շաղափի գյուղապետարանում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, 055-50-61-00: