ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.05.2019
«Ավետիս-Տիգրան» ՍՊԸ Գետամեջի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն,  2019թ. հունիսի 5-ին, ժամը 11:00-ին Արարատի մարզի Բուրաստանի համայնքապետարանում տեղի կունենան «Ավետիս-Տիգրան» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Գետամեջի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի  օգտակար հանածոյի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ քննարկում/: 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան Բուզանդի 1/3 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am,  հեռ. 011-22-02-17: