20.05.2019
«ՔՐՈՍՌՈԱԴՍ» ՄԲՀ «Պիոներ» պատանեկան ճամբարի ճաշարանի և ժամանցային մասնաշենքի կառուցման վերաբերյալ հանրային քննարկումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ Օրենքով /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման 2019թ. հունիսի 3-ին, ժամը 12-00-ին Կոտայքի մարզի Մեղրաձորի համայնքապետարանում տեղի կունենան «ՔՐՈՍՌՈԱԴՍ» միջազգային բարեգործական հիմնադրամի կողմից ներկայացված գ. Փյունիկ 2-րդ թաղամաս թիվ 12 հասցեում գտնվող «Պիոներ» պատանեկան ճամբարի ճաշարանի և ժամանցային մասնաշենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային ծանուցում և քննարկումներ /2-րդ քննարկում/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան Բուզանդի 1/3 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 011-22-02-17: