ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.05.2019
<<Երևաննախագիծ>> ՓԲԸ Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի (<<Արարատ-1, Արարատ-2, Արարատ-3>>) միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքով, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2019թ. մայիսի 31-ին ժամը 11:00-ին Արարատի մարզպետարանում տեղի կունենան <<Երևաննախագիծ>> ՓԲԸ-ի կողմից ներկայացված Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի (<<Արարատ-1, Արարատ-2, Արարատ-3>>) միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունների և դրանց փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային քննարկումներ /4-րդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան Բուզանդի 1/3 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am,  հեռ. 011-22-02-17: