ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.05.2019
<<ՍՏ Արտ»>> ՍՊԸ Արենի համայնքի 2 փողոցի 4 հասցեում Արենի Ուայն Ռեզորթ հյուրանոցային համալիրի կառուցման վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2019թ. մայիսի 27-ին, ժամը 12:00-ին Վայոց ձորի մարզի Արենիի համայնքապետարանի շենքում տեղի կունենա «ՍՏ Արտ» ՍՊԸ Արենի համայնքի 2 փողոցի 4 հասցեում Արենի Ուայն Ռեզորթ հյուրանոցային համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):   
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան Բուզանդի 1/3 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am,  հեռ. 011-22-02-17: