15.05.2019
<<Աշտարակ ձու>> ՍՊԸ-ի թափոնների այրման վառարանի (հրկիզարան) կառուցման վերաբերյալ հանրային քննարկումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ Օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2019թ. մայիսի 30-ին, ժամը 11-00-ին Արագածոտնի մարզի Աղձքի համայնքապետարանում տեղի կունենան «Աշտարակ ձու» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ ընկերության տարածքում թափոնների այրման վառարանի (հրկիզարան) կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային ծանուցում և քննարկումներ (2-րդ քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան Բուզանդի 1/3 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 011-22-02-17: