06.09.2013
Ս.թ սեպտեմբերի 18-ին տեղի կունենան Մեղրիի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագրի իրականացման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ մասնագիտական եզրակացության, հասարակական կարծիքի, ազդակիր համայնքների ղեկավարների կարծիքների վերաբերյալ հասարակական լսումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 10 հոդվածով սահմանված կարգով ս.թ. սեպտեմբերի 18-ին ժամը 14.00-ին Երևան քաղաքի Կիևյան 16 հասցեի 4-րդ հարկում տեղի կունենան <<ՀԳՇՆ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Մեղրիի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագրի իրականացման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ մասնագիտական եզրակացության, հասարակական կարծիքի, ազդակիր համայնքների ղեկավարների կարծիքների հասարակական լսումներ: