ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13.05.2019
«Էֆարվի մասրիկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված "Մասրիկ 1" արևային էլեկտրակայանի վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2019թ. մայիսի 29-ին ժամը 13:00-ին Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկի համայնքապետարանում տեղի կունենան «Էֆարվի մասրիկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված "Մասրիկ 1" արևային էլեկտրակայանի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ/4փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն » ՊՈԱԿ-ում, հասցե` ք.Երևան Բուզանդի 1/3, հեռ. ( 011) 22-02-18):