08.05.2019
<<Թուննել Սադ Արիանա>> ՓԲԸ Բագրատաշենի մաքսակետի նոր կամուրջի կառացման վերաբերյալ հանրային քննարկումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2019թ. մայիսի 23-ին ժամը 15:00-ին Տավուշի մարզի Այրում համայնքի Բագրատաշեն բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենան <<Թուննել Սադ Արիանա>> ՓԲԸ-ի կողմից ներկայացված Բագրատաշենի մաքսակետի նոր կամուրջի կառացման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ հանրային քննարկում): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան Բուզանդի 1/3 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 011-22-02-17: