07.05.2019
<<Բազալտ>> ԱԿ-ի Արամուսի բազալտի հանքավայրի <<Բազալտ>> տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման վերաբերյալ հանրային քննարկումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2019թ. Մայիսի 22-ին ժամը 12:00-ին Կոտայքի մարզի Կամարիս համայնքի համայնքապետարանի շենքում տեղի կունենան <<Բազալտ>> ԱԿ-ի կողմից ներկայացված Կոտայքի մարզի Արամուսի բազալտի հանքավայրի <<Բազալտ>> տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ հանրային քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011/22-02-17: