06.05.2019
«Սամ.Կար.Քար» ՍՊԸ Հուշակերտի բազալտների հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, սահմանված կարգով 2019թ. մայիսի 16-ին, ժամը 12:00-ին Արմավիրի մարզի Երվանդաշատի համայնքապետարանի շենքում տեղի կունենան «Սամ.Կար.Քար» ՍՊԸ կողմից ներկայացված Արմավիրի մարզի Հուշակերտի բազալտների հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ /4-րդ քննարկում/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011/22-02-17: